26-ամյա Լեոն Գորեցկայի գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը, սակայն գերմանացի ֆուտբոլիստը դեռևս չի ընդունել մյունխենյան ակումբի ոչ մի առաջարկ։ «Արքայական» ակումբում ուշադրությամբ հետևում են Գորեցկայի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Սերուցքայինները» մտադիր են գալիք ամռանը ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել Գորեցկային, եթե վերջինս որոշի չերկարաձգել գործող պայմանագրի ժամկետը։
«Բավարիայում» շատ լավ գիտեն մի քանի ակումբների հետաքրքրվածության մասին և ամեն ինչ անում են Գորեցկայի հետ նոր պայմանագիր կնքելու համար։
Մյունխենյան ակումբում չեն ցանկանում, որ կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ալաբայի հետ։
Bild-ի փոխանցմամբ, Գորեցկային և նրա գործակալին դուր չեն եկել «Բավարիայի» առաջարկած պայմանները, և նրանք եվրոպական նոր թոփ ակումբ են փնտրում ֆուտբոլիստի համար։ Հենց այսպես էլ «Ռեալը» միացել է Գորեցկայի համար մղվող պայքարին, սակայն «Սերուցքայինները» ֆուտբոլիստին իրենց կազմում ցանկանում են տեսնեկ հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո, երբ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը իր ներկայիս ակումբի հետ կմոտենա ավարտին։
Los Merengues, Realmadrid.am