Հոդվածներ

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ». Հանդիպման գլխավոր մրցավարը
22.10.2020
1695 0

Հոկտեմբերի 24-ին կկայանա այս մրցաշրջանի առաջին Կլասիկոն։ Այսօր հայտնի է դարձել հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ 

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խուան Մարտինեզ Մունուերան։ VAR համակարգը սպասարկող մրցավարը կլինի Խոսե Մարիա Սանչեզ Մարտինեզը։

Սա Մունուերայի համար կլինի առաջին Կլասիկոն։ Մինչ այս նա «Ռեալի» մասնակցությամբ 24 հանդիպում է սպասարկել։ Այդ խաղերից 15-ում թիմը հաղթել է, 4-ում պարտվել և 5 անգամ գրանցվել է ոչ ոքի արդյունք։

Իսկ «Բարսելոնայի» մասնակցությամբ նա սպասարկել է 21 հանդիպում, որոնցից 15-ում կատալոնական ակումբը խաղադաշտից հեռացել է հաղթանակած, երեք անգամ պարտված և երեք անգամ գրանցվել է ոչ ոքի արդյունք։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված