Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը շարունակում է վերականգնվել վնասվածքից։
Marca-ի փոխանցմամբ իսպանացի պաշտպանը այսօր մարզվել է անհատական ծարգրով։ Նա չի ընդգրկվել ընդհանուր խմբի հետ մարզմանը և գնդակով ու առանց գնդակի վարժություններ է կատարել։
Վաղը Ռամոսը կմարզվի ընդհանուր խմբում, և եթե ակումբի բժշկական անձնակազմը որևէ ռիկսեր չտեսնի, ապա նա «Բարսելոնայի» դեմ խաղում դուրս կգա խաղադաշտ մեկնարկային րոպեներից։
Նախկինում մի քանի անգամ Ռամոսը խաղադաշտ դուրս եկել է որոշակի խնդիրներով, ուստի թիմում ոչ ոք չի կասկածում, որ նա ամեն ինչ կանի այդ խաղին մասնակցելու համար։
«Ռեալի» կազմում վնասվածքներ ունեն նաև Մարիանո Դիասը, Էդեն Ազարը, Դանի Կարվախալը, Մարտին Էդեգորը և Ալվարո Օդրիոսոլան։
Կլասիկոն կկայանա հոկտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 18։00-ին։
Los Merengues, Realmadrid.am