Հոդվածներ

Վինիսիուս. «Մենք պետք է վերադարձնենք մեր լավագույն մարզավիճակը»
22.10.2020
1476 0

Երեկ Մադրիդի «Ռեալը» ՉԼ-ի այս խաղարկությունում իր առաջին հանդիպումն անցկացրեց՝ սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջելով Դոնեցկի «Շախտյորին»։ Այդ խաղում «Սերուցքայինների» երկրորդ գոլի հեղինակ Վինիսիուս Ջունիորը խաղից հետո իր կարծիքն է հայտնել։

«Նման խաղերի մասին կարծիք հայտնելը բավական բարդ է։ Մենք լավ չխաղացինք և չարեցինք այն, ինչ պահանջել էր Զիդանը։ Այժմ մենք պետք է քրտնաջան աշխատենք և պատրաստվենք Կլասիկոյին, որը բոլորի համար կարևոր նշանակություն ունի։ Մենք պետք է լավագույնս հանդես գանք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի։ 

Պետք է կարողանանք ավելի լավը դառնալ և վերադարձնել մեր լավագույն մարզավիճակը, որպեսզի վերջնական արդյունքում ինչ որ բանի հասնենք։ Հիմա ամբողջովին պետք է կենտրոնանանք «Բարսելոնայի» դեմ հանդիպման վրա և լավագույնս պատրաստվենք այդ խաղին». ասել է Վինիսիուսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված