Հոդվածներ

«Ռեալը» 2 լուրջ կորուստ ունի «Էլ Կլասիկոյից» առաջ
23.10.2024
2813 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ու վինգեր Ռոդրիգոն բաց կթողնեն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ տնային խաղը:

Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Բելգիացու մոտ ախտորոշվել է ձախ ոտքի վնասվածք, ու նա բաց կթողնի 2-3 շաբաթ: Բրազիլացին ազդրի վնասվածք ունի, իսկ վերականգնման ժամկետը չի նշվում:

 «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am