«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մադրիդյան դերբիից առաջ գովեստի խոսքեր է հնչեցրել Ալվարո Արբելոայի հասցեին։
«Ալվարոն շատ լավ աշխատանք է կատարում։ Արդյունքները խոսում են այդ մասին։ Նրա ու խաղացողների միջև ընդհանրություններ կան։ Նրանք բարդ մտածելակերպ ունեն։ Ֆուտբոլիստները կիսում են մարզչի պահանջներն ու առաջարկները։
Նրանք որպես թիմ շատ լավ են խաղում, ինչը երևաց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում։ «Ռեալը» շարունակելու է նույն ոգով ու ձգտելու է նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները». նշել է արգենտիանցի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն