Երեկ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները անցկացրին մինչմրցաշրջանային հատվածի առաջին մարզումը, որը Կարլո Անչելոտիի համար նույնպես առաջինն էր «Արքայական» ակումբ վերադառնալուց հետո։
Թիմում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Դավիդ Ալաբան առայժմ միակ ձեռքբերումն է, իսկ Սերխիո Ռամոսը՝ կորուստը։
«Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ Իսպանիայի ընտրանու կազմում չմասնակցեց ԵՎՐՈ 2020-ին, և այժմ ակումբը ակումբը ներկայացնող որևէ ֆուտբոլիստ չկա մրցաշարում։ Սակայն ԵՎՐՈ-ին մասնակցած ոչ մի ֆուտբոլիստ չի մասնակցել երեկ կայացած մարզմանը։ Նրանց կարճատև հանգիստ է տրվել։
Los Merengues, Realmadrid.am