Թոնի Կրոսը երեկ հայտարարեց, որ ԵՎՐՈ 2024-ից հետո կավարտի ֆուտբոլիստի իր կարիերան։ Ի՞նչ է պատրաստվում անել գերմանացին հետագայում։
Mundo Deportivo-ի փոխանցմամբ, Թոնին մտադիր է մնալ Իսպանիայի մայրաքաղաքում։ Նա և իր ընտանիքը երջանիկ են այնտեղ։ Եվ հենց Մադրիդում էլ նա մտադիր է զբաղվել իր սիրելի զբաղմունքով՝ երիտասարդական ֆուտբոլով։
Կրոսը ցանկանում է ամբողջությամբ նվիրվել իր ֆուտբոլային ակադեմիային, որը նա Մադրիում հիմնել է իր եղբոր՝ Ֆելիքսի հետ։ Կրոսը ցանկանում է անձամբ սովորեցնել ապագա ֆուտբոլիստներին։
Los Merengues, Realmadrid.am