Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի վերջում բախում եղավ «Ռեալի» ֆուտբոլիստների ու «Մալյորկայի» պաշտպան Մաֆեոյի միջև:
Տեսախցիկները ֆիքսել են կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի խոսքերը:
«10 վայրկյանում կտապալես ինչ-որ մեկի՞ն... Բռնցքամարտե՞լ ես ուզում, գրողի տարած սրիկա»:
Խաղից առաջ Մաֆեոն ասել էր, որ եթե բռնցքամարտեր Վինիսիուսի հետ, 10 վայրկյանում նոկաուտի կենթարկեր:
Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթել էր 3-0 հաշվով ու եզրափակիչում կմրցի «Բարսելոնայի» հետ:
Fanat, Realmadrid.am