«Լեսթերի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանան կարիերան կարող է շարունակել «Ռեալում»:
Աղբյուրի փոխանցմամբ, մադրիդյան ակումբը կփորձի ձեռք բերել երիտասարդ ֆրանսիացուն այն դեպքում, եթե Ռաֆայել Վարանը վերջնականապես որոշի հեռանալ:
Հիշեցնենք, որ Վարանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
ԱՊԼ-ի նախորդ առաջնությունում Ֆոֆանան անցկացրել է 28 հանդիպում ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am