Կիլիան Մբապեն պատրաստվում է տուն գնել Մադրիդդում, հայտնում է Voz Populi-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացին մտադիր է գնել այն առանձնատունը, որտեղ բնակվել է Սերխիո Ռամոսը:
Գործարքի մանրամասները չեն նշվում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ աշխարհի չեմպիոնը նախնական պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ ու ամռանն ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի «Արքայական ակումբը»:
Fanat, Realmadrid.am