Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղից հետո կարևոր հայտարություն կանի:
Cadena SER-ի փոխանցմամբ՝ գերմանացին կհայտարարի «Արքայական ակումբի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը մադրիդյան գրանդի գույները պաշտպանում է 2014 թվականից ու անցկացրած 460 խաղում դարձել է 28 գոլի և 97 ասիստի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը կկայանա մայիսի 8-ին:
Fanat, Realmadrid.am