Հոդվածներ

«Ռեալի» տարեկան եկամուտը գերազանցել է 1 մլրդ եվրոն. Դա ռեկորդ է
23.07.2024
979 0

2023/24 մրցաշրջանում «Ռեալի» եկամուտները գերազանցել են 1 մլրդ եվրոն։

Ըստ հրապարակված հաշվետվության, «Արքայական» ակումբի տարեկան եկամուտը կազմել է 1.073 մլրդ եվրո, ինչը 27%-ով ավել է նախորդ տարվա համեմատ։ Այդպիսով «Ռեալը» դարձավ առաջին ակումբը, ում հաջողվել է 1 մլրդ եվրոյից ավելի եկամուտ ստանալ մեկ տարվա արդյունքում։ 

Այդ գումարից հանելով ծախսերը՝ «Սերուցքայինների» շահույթը կազմել է 15,6 մլն եվրո։ Նախորդ հաշվետվության ժամանակ այն կազմել էր 11.8 մլն եվրո։

Թիմի կապիտալը գնահատվում է 574.1 մլն եվրո։ 

«Սանտիագո Բեռնաբեուի» վերակառուցումը հաշվետվության մեջ ներառված չէ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված