Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը վնասվածք է ստացել Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի՝ Պորտուգալիայի դեմ խաղում: Այս մասին հաղորդում է sports.ru-ն:
87-րդ րոպեին բելգիացուն փոխարինել է Կարասկոն:
Նախնական բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ Ազարի մոտ ազդրի վնասվածք է, որի լրջության աստիճանը պարզ կդառնա, ամենայն հավանականությամբ, այսօր:
1/4 եզրափակչում Բելգիան հանդիպելու է Իտալիային:
Fanat, Realamdrid.am