Ֆրանսիայի ազգային հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար կհրապարակվի այսօր:
L’Equipe-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբի» հարձակող Կիլիան Մբապեն չի ընդգրկվի ազգային թիմ հրավիրված 23 խաղացողների ցանկում:
«Եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն աշխարհի չեմպիոնին հնարավորություն կտա ամբողջությամբ վերականգնվել վնասվածքից:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի լիգայի փուլի երկրորդ տուրի «Լիլի» հետ արտագնա խաղում Կիլիանը փոխարինման էր դուրս եկել 57-րդ րոպեին, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չէր ընկել:
Fanat, Realmadrid.am