Ֆերլան Մենդին ցանկանում է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ:
Marca-ի փոխանցմամբ, ֆրանսիացին պահանջում է ավելի բարձր աշխատավարձ, սակայն Մադրիդում մտադիր չեն նոր պայմանագիր ստորագրել, քանի որ կողմերի միջև կնքված գործարքը դեռևս 4 տարվա ուժ ունի:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշջանը Մենդին փայլուն անցկացրեց՝ պահեստայինների նստարան ուղարկելով Մարսելոյին:
Լա լիգայի այս տարվա մրցաշրրջանում Մենդին անցկացրեց 26 հանդիպում ու դարձավ 1 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am