• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալ Մադրիդ» 4-1 «Ռեալ Սոսյեդադ». «Բեռնաբեուում» մեկնարկը տպավորիչ էր

Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» 4-1 «Ռեալ Սոսյեդադ». «Բեռնաբեուում» մեկնարկը տպավորիչ էր
27.08.2026
95 0

Կայացավ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին տուրից հետաձգված «Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը։

«Արքայական» ակումբի համար խաղը բավականին հեշտ ստացվեց, չնայած, որ հյուրերը առաջին կեսում բարդություններ ստեղծում էին Մոուրինիոյի թիմի համար։ 

Հանդիպման առաջին գոլը 40-րդ րոպեին հեղինակեց Կիլիան Մբապեն՝ բացելով իր գոլերի հաշիվն ընթացիկ մրցաշրջանում։ 

Ընդամենը 4 րոպե անց «Սոսյեդադին» հաջողվեց հաշվի մեջ հավասարություն մտցնել։ Իր անվան դիմաց գոլ գրանցեց Սուչիչը։ Այդ հաշվի պայմաններում էլ թիմերը գնացին ընդմիջման։

Երկրորդ կեսի մեկնարկից շատ չանցած Մբապեն դարձավ դուբլի հեղինակ։ Այս անգամ գոլային փոխանցման հեղինակը Բելինգեմն էր։ 

68-րդ րոպեին Ջուդը ևս մեկ գոլային փոխանցում կատարեց։ Այս անգամ աչքի ընկավ Վինիսիուս Ջունիորը։

Իսկ արդեն խաղի վերջնամասում՝ 80-րդ րոպեին Կիլիան Մբապեն խփեց իր հերթական գոլը՝ գրանցելով իր առաջին հեթ-տրիկն ընթացիկ մրցաշրջանում։ Այդ գոլով նա դրեց խաղի վերջակետը։

«Ռեալ Մադրիդ» 4-1 «Ռեալ Սոսյեդադ» 

Los Merengues, Realmadrid.am