• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալ» 3-1 «Լիվերպուլ». Վստահ հաղթանակ դիմակայության առաջին խաղում (տեսանյութ)

Հոդվածներ

«Ռեալ» 3-1 «Լիվերպուլ». Վստահ հաղթանակ դիմակայության առաջին խաղում (տեսանյութ)
06.04.2021
2955 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» «Ալֆրեդո դի Ստեֆանոյում» ընդունեց «Լիվերպուլին»:

«Արքայական ակումբը» վստահ մեկնարկեց հանդիպումն ու տիրում էր նախաձեռնությանը: 

27-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Ռեալին»: Առաջին գոլից ուշքի չեկած՝ «Լիվերպուլն» 9 րոպե անց բաց թողեց ևս մեկ գնդակ: Գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն: Առաջին խաղակեսն այս հաշվով էլ ավարտվեց՝ 2-0:

Երկրորդ կեսի մեկնարկին՝ հանդիպման 51-րդ րոպեին, մերսիսայդյան ակումբի հարձակվող Մոհամեդ Սալահը կրճատեց հաշիվը: 

«Ռեալը» վերագտավ իր խաղը, իսկ 65-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորը մեծացրեց թիմի առավելությունը(3-1)՝ ձևակերպելով դուբլ:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին «Էնֆիլդում»:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, 1-ին հանդիպում

«Ռեալ Մադրիդ» 3-1 «Լիվերպուլ»

Գոլերը՝ 1-0՝ Վինիսիուս Ժունիոր 27՛, 2-0՝ Մարկո Ասենսիո 36՛, 2-1՝ Մոհամեդ Սալահ 51՛, 3-1՝ Վինիսիուս Ժունիոր 65՛

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Robbie Raul, Realmadrid.am


Ամենակարդացված