Զինեդին Զիդանի հեռանալուց հետո «Արքայական» ակումբում որոշեցին գլխավոր մարզչի պաշտոնը վստահել Կարլո Անչելոտիին։
Foot Mеrcato-ի փոխանցմամբ, առաջին ֆուտբոլիստը, ում իտալացի մասնագետը ցանկանում է տեսնել իր թիմում, «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն է։
Մեծ հարց կարող է դառնալ ֆրանսիացու տրանսֆերային արժեքը։ Աղբյուրի փոխանցմամբ, «Սերուցքայինները» այդ տրանսֆերի համար ստիպված են լինելու վճարել մոտ 80 մլն եվրո։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նույնպես լրջորեն հետաքրքրված է Կունդեի ծառայություններով, սակայն կատալոնական ակումբի ֆինանսական վիճակը դժվար թե թույլ տա նրանց նման գործարք կատարել։
Los Merengues, Realmadrid.am