Դորտմունդի «Բորուսիան» բարձրացրել է թիմի ռմբարկու Էրլինգ Հալանդի տեղափոխության համար պահանջվող գումարի չափը, տեղեկացնում AS-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, երիտասարդ նորվեգացու տեղափոխության համար «մեղուները» պահանջում են 200 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Հալանդը խաղադաշտ է դուրս եկել 41 անգամ՝ դառնալով 41 գոլի և 12 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ նշվում էր, որ «Ռեալը» մտադիր է գնել 20-ամյա ֆուտբոլիստին, եթե Կիլիան Մբապեի տրանսֆերը չկայանա այս ամառ:
Fanat, Realmadrid.am