Կարիմ Բենզեմայի և Կիլիան Մբապեի նորաստեղծ ընկերությունը կարող է առիթ դառնալ «Ռեալի» շատ երկրպագուների ուրախության։
Բենզեմայի՝ Ֆրանսիայի հավաքական վերադարձից հետո ակնհայտ երևում է, որ նրա և Մբապեի հարաբերությունները շատ լավ են թե՛ խաղադաշտում և թե՛ դրանից դուրս։
Քանի որ Մբապեն «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախն է, կարելի է հուսալ, որ այս երկու ֆուտբոլիստների ջերմ հարաբերությունները կարող են մեծ նպաստ ունենալ այդ տեղափոխությանը։
«Եթե նա ցանկանում է լքել «ՊՍԺ»-ն, ապա «Ռեալում» սպասում են նրան։ Դա իդեալական կլինի». ասել է Բենզեման։
Los Merengues, Realmadrid.am