• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտիի հրաժեշտի խոսքերն ուղղված «Էվերտոնին» ու երկրպագուներին

Հոդվածներ

Անչելոտիի հրաժեշտի խոսքերն ուղղված «Էվերտոնին» ու երկրպագուներին
01.06.2021
11153 0

Ինչպես արդեն հայտնի է, իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին պաշտոնապես նշանակվեց «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Նա «Էվերտոնին» ու երկրպագուներին հրաժեշտի նամակ է ուղղել։

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տնօրենների խորհրդին, ֆուտբոլիստներին ու երկրպագուներին՝ ակումբում գտնվելուս ժամանակահատվածում անմնացորդ աջակցություն ցուցաբերելու համար։

«Էվերտոնի» հետ կապված ամեն ինչի նկատմամբ բացառիկ հարգանք ունեմ ու հուսով եմ, որ նրանք կհասնեն այն նպատակներին, որոնք ունեն։ Մինչ ես վայելում էի Էվերտոնում ժամանակս, անսպասելի առաջարկ ստացա, ինչը ես կարծում եմ ճիշտ որոշում էր իմ ու ընտանիքիս անդամների համար»։


Ամենակարդացված