• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Տեբաս. «Կարծես թե «Ռեալը» ցանկանում է ոչ թե փրկել, այլ ոչնչացնել ֆուտբոլը»

Հոդվածներ

Տեբաս. «Կարծես թե «Ռեալը» ցանկանում է ոչ թե փրկել, այլ ոչնչացնել ֆուտբոլը»
02.02.2025
304 0

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հերթական անգամ քննադատել է Սուպերլիգայի գաղափարը։ 

«Կարծում եմ առաջին հերթին պետք է հստակեցնել, թե ով է այս ամենի հետևում կանգնած, բայց կարծես թե դրան մասին մշտապես լռում են։ Եվ այդ մարդը Ֆլորենտինո Պերեսն է։ Նրանք պետք է ցույց տան իրենց դեմքերը։ 

Բացի այդ, երեք տարում երեք ֆորմատը անլուրջ է։ Չի կարելի խոսել ֆուտբոլի փրկության մասին այնպես, ինչպես Ֆլորենտինո Պերեսն է անում, ու վարվել այսպես։ Եվ ներկայացնել ֆորմատը՝ չասելով ոչինչ դրա վերահսկողության մասին, նույնպես անլուրջ է։  

Կամ եռուստատեսային մոդելը... Մի օր ասում են, որ անվճար է լինելու, հաջորդ օրը մեկ այլ բան, երրորդ օրը՝ լրիվ ուրիշ բան։ Այս ամենը նման է կրկեսի։ 

Միայն պատկերացրեք. Հանգստյան օրերին հանդիպումները վճարովի են, իսկ մյուս օրերին դրանց համար վճարելու կարիք չկա։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Իսպանիայում անվճար ֆուտբոլ ցուցադրել։ Վնասը կատաստրոֆիկ կլիներ։

Կարծես թե «Ռեալը» ֆուտբոլը փրկելու փոխարեն  ցանկանում է այն ոչնչացնել». El Cafelito-ի հետ զրույցի ընթացքում նշել է Տեբասը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված