Մրցաշրջանի ավարտից առաջ Մարսելոն դարձավ «Ռեալի» կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած բրազիլացին։ Նա մասնակցել է 528 հանդիպման։ Իսկ օտարերկրացի ֆուտբոլիստներից միայն Կարիմ Բենզեման է ավելի շատ հանդիպումներ անցկացրել «Ռեալի» կազմում, քան Մարսելոն։ Ֆրանսիացին մասնակցել է 559 հանդիպման։
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ մարզաշապիկ է նվիրել Մարսելոյին այդ կապակցությամբ։
«Անհավատալի է, որ ես «Ռեալի» կազմում ամենաշատ հանդիպումների մասնակցած բրազիլացին եմ». գրել է Մարսելոն էջերում։
Los Merengues, Realmadrid.am