Այսօր Մարկո Ասենսիոն պատվաստվել է Covid 19-ի դեմ։ Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում՝ հասկացնելով, որ հնարավոր է Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցի Օլիմպիական խաղերին։
Իհարկե, դա երաշխավորված չէ։ Լուիս Դե լա Ֆուենտեի դիտակետում այդպիսի շուրջ 60 ֆուտբոլիստներ կան, և նրանք բոլորն էլ պատվաստվել են։
Երիտասարդական ԵՎՐՈ-ի ավարտից անմիջապես հետո պարզ կդառնա այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կմեկնեն Տոկիո՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Ասենսիոն կարող է լինել այն երեք ֆուտբոլիստներից մեկը, ում տարիքը գերազանցում է 23-ը։
Los Merengues, Realmadrid.am