«Ռեալը» մտադիր է մասշտաբային փոփոխություններ կատարել կազմում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ինչպես հաղորդում է Marca-ն, մադրիդյան ակումբում որոշել են 130-150 մլն եվրո ծախսել նոր տրանսֆերների վրա:
«Սերուցքայինները» կարծում են, որ այսքան գումար կարելի է ստանալ որոշ ֆուտբոլիստների վաճառքից:
Թիմը լքելու թեկնածուների թվում են Լուկա Յովիչը, Դանի Սեբալյոսը, Մարիանո Դիասը, Բորխա Մայորալը («Ռոման» պատրաստվում է գնել ամբողջական տրանսֆերը), Էդեն Ազարը, Մարկո Ասենսիոն, Գարեթ Բեյլը, Իսկոն և Մարսելոն:
Fanat, Realmadrid.am