Instagram-ի իր էջում Մարսելոն լուսանկարներ է տեղադրել, որտեղ ֆուտբոլիստը մարզվում է։
Վերջին երկու մրցաշրջաններում բրազիլացին կորցրել է իր տեղը մեկնարկային կազմում և չի տպավորում իր ելույթներով։
Արդեն մի քանի շաբաթ է, Մարսելոն մարզումներ է անցկացնում անհատական ծրագրով, որպեսզի կարողանա վերադարձնել իր լավագույն մարզավիճակը։
Այս հանգստայն օրերին ևս Մարսելոն չի դադարեցրել մարզումները։
32-ամյա ֆուտբոլիստը չի կարող գոհ լինել ստացած խաղաժամանակից։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է ընդամենը 6 հանդիպման՝ ստանալով 519 րոպե խաղաժամանակ։
Նոյեմբերի 28-ից ի վեր, երբ «Սերուցքայինները» 1։2 հաշվով պարտություն կրեցին «Ալավեսից», Մարսելոն խաղադաշտ դուրս չի եկել։
Los Merengues, Realmadrid.am