Հոդվածներ

«Ինտեր Մայամին» հետաքրքրված է Մարսելոյի ծառայություններով
20.05.2021
1914 0

 AS պարբերականի տեղեկություններով, «Ինտեր Մայամին», որը պատկանում է Դևիդ Բեքհեմին, մտադիր է հաջորդ մրցաշրջանում թիմ հրավիրել «Ռեալի» պաշտպան Մարսելոյին։ Բրազիլացին «Ռեալի» հետ մինչև 2022 թվականի հունիսի 30-ը պայմանագիր ունի կնքած։ Ակումբը ցանկանում է, որ ամեն բան երկուստեք փոխհամաձայնեցված լինի, քանի որ բրազիլացու խաղը բավականին վատացել է վերջին երկու մրցաշրջանում մկանային վնասվածքների պատճառով:

«Սերուցքայինների» փոխավագը չի ցանկանում բեռ լինել ակումբի համար, որտեղ հանդես է գալիս 14.5 տարի։ «Ռեալն» արդեն գտել է փոխարինող ի դեմս «Կաստիլյայի» պաշտպան Միգել Գուտյերեսի։ Կա հնարավորություն նաև վերադարձնել Սերխիո Ռեգիլյոնին։ Մարսելոն գիտի, որ եթե նա մնա, ապա կդառնա ակումբի երրորդ ձախ պաշտպանը։

Դևիդ Բեքհեմը, որը «Ինտեր Մայամիի» սեփականատերն է, Մարսելոյի հետ միասին հանդես եկել է «Ռեալում» (2007 թվականի հունվարից մինչև հունիս)։ Այդ օրվանից ի վեր նրանք ջերմ հարաբերություններ են պահպանում։


Ամենակարդացված