Marca-ի փոխանցմամբ, Գարեթ Բեյլը ընտանիքը հորդորում է նրան հեռանալ «Ռեալից»։
Միևնույն ժամանակ նշվում է, որ ընտանիքի անդամները և ընկերները ցանկանում են, որ Բեյլը հեռանա իր պայմաններով։ Նրանք կարծում են, որ Գարեթը չի կարող ուղղակի լուռ հեռանալ թիմից, քանի որ նա սովորական ֆուտբոլիստ չէ։ Նա պետք է հեռանա որպես ֆուտբոլիստ, ով «Ռեալի» կազմում նվաճել է ամեն ինչ։
Ավելի վաղ նշվում էր, որ ուելսցին կարող է մրցաշրջանի ավարտից հետո ավարտել կարիերան։ «Արքայական» ակումբի ղեկավարությունը չի ցանկանում նոր պայմանագիր առաջարկել Բեյլին, սակայն եթե Ուելսի հավաքականը նվաճի ԱԱ 2020-ի ուղեգիր, ապա ֆուտբոլիստը նոր ակումբ կփնտրի, որպեսզի պատրաստ լինի ԱԱ-ին։
Բեյլի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը։
Los Merengues, Realmadrid.am