Հոդվածներ

Football Insider. «Ռեալը» մտադիր է ուժեղացնել հենակետային գոտին
19.05.2021
49371 0

«Ռեալը» հետաքրքրված է «Տոտենհեմի» հենակետային կիսապաշտպան Նդոմբելեի ծառայություններով: Այս մասին հաղորդում է  Football Insider-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, Լոնդոնում տեղյակ են մադրիդցիների հետաքրքրվածության մասին, սակայն դեռևս չեն շտապում հստակ որոշում կայացնել, քանի որ տեղյակ չեն խաղացողը կլինի կարևոր օղակ նոր գլխավոր մարզչի սխեմաներում, թե ոչ:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցարջանում 24-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված