Գալիք ամառային տրանֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» մտադիր է լրջորեն թարմացնել թիմի կազմը:
Ինչպես հաղորդում է AS-ը, «սերուցքայինները» մտադիր են հրաժեշտ տալ մոտ 10 ֆուտբոլիստի. ցանկում նշվում են Վարանի, Մարսելոյի, Գարեթ Բեյլի, Մարկո Ասենսիոյի, Էդեն Ազարի, Լուկա Յովիչի, Մարիանոյի, Իսկոյի, Բրահիմ Դիասի, Դանի Սեբալյոսի անունները:
Նշվում է, որ խաղացողների վաճառքից ստացված գումարները ծախսվելու են 2-3 աստղային ֆուտբոլիստ գնելու համար:
Fanat, Realmadrid.am