• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոս. «Չգիտեմ, թե ինչ են զգում վնասվածքների ժամանակ, քանի որ գրեթե երբեք չեմ եղել այդ իրավիճակում»

Հոդվածներ

Կրոս. «Չգիտեմ, թե ինչ են զգում վնասվածքների ժամանակ, քանի որ գրեթե երբեք չեմ եղել այդ իրավիճակում»
01.03.2021
2065 0

Թոնի Կրոսը Marca-ի հետ զրույցի ընթացքում խոսել է վնասվածքների և վերականգնման գործընթացի մասին։ 

«Ես այն մարդը չեմ, ով կարող է այս հարցին դիպուկ պատասխան տալ։ Գրեթե երբեք վնասվածքներ չեմ ստացել և չգիտեմ, թե ինչ են անում նման իրավիճակներում։ Չգիտեմ, թե այդ ժամանակ ինչով են զբաղվում տանը կամ ինչպես է անցնում վերականգնողական գործընթացը։ 

Իհարկե գիտեմ, թե ինչպես է դա արվում, սակայն գաղափար չունեմ, թե ինչ է կատարվում ֆուտբոլիստների հետ։ Թիմում նման քանակի վնասվածքները անհանգստանալու առիթ են տալիս». ասել է Կրոսը։

Հիշեցնենք, որ 4 ֆուտբոլիստներ շարք են վերադարձել և հայտավորվել են այսօր կայանալիք «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղին։ 

Սերխիո Ռամոսը, Էդեն Ազարը, Դանի Կարվախալը, Էդեր Միլիտաոն և Կարիմ Բենզեման շարունակում են վերականգնվել վնասվածքներից։

Los Merengues, Realmadrid.am