Լուկա Յովիչը որոշել է շարունակել պայքարը Մադրիդի «Ռեալում»։
As-ի փոխանցմամբ, Յովիչը որոշ ժամանակ առաջ խնդրել է իր գործակալներին առաջարկնել լսել այլ ակումբներից՝ հունվարին «Արքայական» ակումբը լքելու մտադրությամբ։ Սակայն, վերջին երկու խաղերում նա եղել է «Ռեալի» մեկնարկային կազմում, ինչը կարծես թե ազդեցություն է ունեցել նրա որոշման վրա։
Նրա երազանքը «Ռեալում» կարևոր դեր ունենալն է, և եթե նա ստանա իր հնարավորությունը և կարողանա օգտագործել այն, ապա կփոխի թիմից հեռանալու իր որոշումը։
«Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում նա փոխարինեց վնասվածք ստացած Բենզեմային ու կարողացավ դառնալ գոլային փոխանցման և գոլի հեղինակ։ Իսկ ահա «Ինտերի» դեմ խաղում Անչելոտին Յովիչի համար տեղ էր հատկացրել թիմի մեկնարկային կազմում։
Los Merengues, Realmadrid.am