«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է 35-րդ տուրի՝ «Սևիլյայի» դեմ խաղը:
«Ոչինչ չեմ հասկանում. եթե Միլիտաոյի մոտ ձեռքով խաղ էր արձանագրվել, ապա «Սևիլյայի» տուգանային հրապարակում նույնպես այդպիսի դրվագ էր եղել: Ինձ չհամոզեցին մրցավարի՝ խաղից հետո ասված խոսքերը: Երբեք չեմ քննարկում մրցավարների գործողությունները, բայց այսօր խիստ բարկացած եմ:
Ամեն դեպքում կա այն, ինչ կա. չենք պատրաստվում ոչինչ փոխել: Գոհ ենք մեր ցուցադրած խաղից, սակայն կարծում ենք, որ արժանի էինք ավելիին: Պայքարելու ենք մինչև վերջ»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է Marca-ն:
Fanat, Realmadrid.am