«Ռեալի» հարձակվող Էնդրիկը, ով այժմ վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Լիոնի» կազմում, խոսել է իր ապագայի մասին։
«Եթե ես պետք է վերադառնամ «Ռեալ», ապա դա կանեմ ուրախությամբ, իսկ եթե պետք է տեղափոխվեմ այլ ակումբ, կգնամ։
Շատ մեծ հույսեր ունեմ, որ կկարողանանք «Լիոնի» համար ՉԼ-ի ուղեգիր նվաճել, քանի որ դա հենց այս ակումբի համար է». նշել է բրազիլացի հարձակվողը։
Էնդրիկի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչ 2030 թվականը։ «Լիոնի» կազմում անցկացրած 17 խաղերում նա դարձել է յոթական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն