Հոդվածներ

«Ռեալն» ընտրություն է կատարում Մոուրինիոյի և ևս 3 մարզչի միջև
28.04.2026
148 0

«Ռեալը» կարող է 6 մլն եվրո վճարել, որպեսզի Ժոզե Մոուրինիոն դառնա թիմի գլխավոր մարզիչը։ 

«Սերուցքայիններն» ընտրություն են կատարում 4 մարզիչների միջև։ 

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, գլխավոր թեկնածուներից մեկը Ժոզե Մոուրինիոն է, ով այժմ գլխավորում է «Բենֆիկան»։ Պորտուգալացի մասնագետը հետաքրքրված է «Ռեալ» վերադարձով։ Սպասվում է, որ որոշումը կայացնելու է անձամբ Ֆլորենտինո Պերեսը։

«Բենֆիկան» էլ իր հերթին ցանկություն ունի թիմում պահել Ժոզեին։ 6 մլն եվրո հրաժարագինը կգործի մինչ մայիսի վերջ։

Los Merengues, Realmadrid.am