Հոդվածներ

Մբապեի մոմե արձանը կտեղադրվի Մադամ Տյուսոյի թանգարանում
06.02.2025
93 0

Կիլիան Մբապեի ևս մեկ մոմե արձան կտեղադրվի Մադամ Տյուսոյի թանգարանում։ 

2024-ին նմանատիպ մոմե արձան տեղադրվել էր Բերլինի թանգարանում։ 2025-ին «Ռեալի» հարձակվողի ևս մեկ արձան կտեղադրվի արդեն Լոնդոնի թանգարանում։

Նրա մոմե արձանը տեղ կգտնի Ռոնալդուի և Դևիդ Բեքեմի արձանների կողքին, ինչպես նաև Ֆորմուլա 1-ի 7-ակի հաղթող Լուիս Հեմիլթոնի արձանի կողքին։ 

«Ես արդեն մի քանի ամիս է համագործակցում է Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանի հետ և շատ ուրախ եմ՝ տեսնելով արձանի վերջնական տեսքը։ Ես արդեն տեսել եմ իմ արձանը Տյուսոյի բեռլինյան թանգարանում։ Այն այնքան նման էր ինձ, որ ես անհանգստացած եմ։ Իսկ հիմա հայտնվելու է ևս մեկը։  Մեծ Բրիտանիայի սերը ֆուտբոլի նկատմամբ իսկապես աներևակայելի է։ Նրանց երկրպագուներն իրոք տաքարյուն են։ Իսկ լոնդոնյան թանգարանում իմ արձանը և՛ շատ զարմացնող է, և՛ մեծ պատիվ ինձ համար». նշել է ֆրանսիացի հարձակվողը։

Los Merengues, Realmadrid.am 

 


Ամենակարդացված