Տիբո Կուրտուան ճանաչվել է «Ռեալի»՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը:
Նախորդ ամսվա ընթացքում Լա լիգայում բելգիացին անցկացրել է 3 հանդիպում, որոնցից 2-ում անառիկ է պահել դարպասը:
«Երկրպագուններն այս ձևով գնահատեցին խաղս: Սա նաև ամբողջ թիմի ջանքերի շնորհիվ է: Հույս ունեմ՝ ապագայում նույնպես «Ռեալին» կօգնեմ հաղթանակներ տոնել»,- Կուրտուայի խոսքերը փոխանցում է Realmadrid.com-ը:
Fanat, Realmadrid.am