Մյունխենի «Բավարիան» այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է հրաժեշտ տալ Ալֆոնսո Դևիսին, քանի որ կանադացին մերժել է տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձի առաջարկը։
Մյունխենյան ակումբը Դևիսի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո, սակայն դա կարող է իջնել մինչև 30 միլիոն եվրոյի։
«Ռեալ Մադրիդը» ցանկանում է 23–ամյա ֆուտբոլիստին անվճար ձեռք բերել հաջորդ տարի, երբ նա դառնա ազատ գործակալ, սակայն «սերուցքայինները» չեն ցանկանում ռիսկի դիմել և միգուցե այս ամառ սկսեն բանակցությունները գերմանական ակումբի հետ։
Չի բացառվում, որ մյունխեցիների ղեկավարությունը Դևիսին հորդորի հեռանալ ակումբից այս ամառ՝ սպառնալով նրան թողնել առանց խաղային պրակտիկայի։
Այսպես թե այնպես, Դևիսի ապագան ոչ մի կերպ փոխկապակցված չէ Մենդիի՝ նոր պայմանագիր կնքելու հետ։ Կանադացուն գնելու դեպքում «Ռեալից» կհեռանա Ֆրան Գարսիան։