Հոդվածներ

Պերեսը հանդիպում է ունեցել Մոուրինիոյի հետ
06.05.2026
638 0

Mundo Deportivo-ի փոխանցմամբ, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է Ժոզե Մոուրինիոյի հետ, որի վերադարձի մասին վերջին շրջանում բազմաթիվ տեղեկություններ են շրջանառվում։ 

Հանդիպումը եղել է վիդեոկոնֆերանսի տեսքով և տևել է մոտ մեկ ժամ։  Ներկա է եղել նաև Ժոզե գործակալը, սակայն նա քննարկմանը մասնակցություն չի ունեցել։  Նշվում է, որ պորտուգալացի մասնագետը չի բացառել «Արքայական» ակումբ վերադարձը, սակայն հստակ պատասխան ևս չի տվել։ 

Նշվում է, որ Մոուրինիոն մի շարք պահանջներ է ներկայացրել, սակայն դրանք ոչ թե ֆինանսական են, այլ սպորտային, բժշկական, կազմակերպչական և կարգապահական։ Սպասվում է, որ Պերեսը նրան կպատասխանի հաջորդ շաբաթվա ընթացքում։ 

Ժոզե Մոուրինիոն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականների ընթացքում և թիմի հետ դարձել Լա Լիգայի հաղթող, ինչպես նաև նվաճել Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված