Հոդվածներ

«Ռեալը» բարդ խաղում 3 միավոր վաստակեց (տեսանյութ)
01.05.2021
2675 0

Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Օսասունային»։ Արձանագրվեց 2-0 հաշիվը:

Առաջին խաղակեսն ընթացավ «արքայական» ակումբի սուր և դինամիկ գրոհներով։ Մի քանի դրվագում փայլուն գործեց հյուրերի դարպասապահ Սերխիո Հերերան, ինչի շնորհիվ էլ թիմերը ընդմիջման գնացին 0-0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում «արքայական» ակումբը նույնպես ակտիվ սկսեց, ինչի արդյունքում խաղավերջում կարողացավ կոտրել «Օսասունայի» դիմադրությունը։ Հանդիպման 76-րդ րոպեին, Միլիտաոն, ստանալով Իսկոյի՝ անկյունայինից ուղարկված փոխանցումը, կարողացավ բացել խաղի հաշիվը, իսկ 4 րոպե անց Կազեմիրոն հաշիվը դարձրեց 2-0։ 

Այսպիսով, «Ռեալը» վաստակում է 74 միավոր ու շարունակում մնալ երկրորդ հորիզոնականում՝ առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 2 միավորով։ Հաջորդ տուրում «Ռեալը» կմրցի «Սևիլիայի» հետ։


Ամենակարդացված