Երեկ Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 1-2 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ։
«Սերուցքայինների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, ով հստակ իրացրեց մրցավարի կողմից նշանակված երեք 11 մետրանոցներից երկուսը։
Այդպիսով նա խփեց ընթացիկ մրցաշրջանում իր 33-րդ և 34-րդ գոլերը։
«Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով ֆրանսիացու համար լավագույն մրցաշրջանը մինչ այս եղել էր 2011/12 մրցաշրջանը, որի ընթացքում նրան հաջողվել էր դառնալ 32 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am