Հոդվածներ

Խոսելու. «Ես շատ հուզված եմ»
20.06.2023
2345 0

 Ֆլորենտինո Պերես. Վալդեբեբասում գնահատում են տաղանդն ու որակները, բայց ամենակարևորը մեր արժեքներն են, որը կրում է մեր ակադեմիան: Այն կարևոր է եղել մեր ակումբի ամբողջ գոյության ընթացքում: Կանտերայում սովորեցնում են երբեք չհանձնվել և այսօր մեզ մոտ է վերադառնում մեր ակադեմիայի ամենահայտնի սաներից մեկը՝ Խոսելուն:

Առաջին հերթին, շնորհավորում եմ քեզ Իսպանիայի հավաքականի հետ մեծ հաղթանակի կապակցությամբ: Շնորհավորում եմ նաև վերադարձի համար: Մեր ակադեմիայում ելույթներն ու մեր արժեքները կրելու արդյունքում դու հաջողություններ ես գրանցում ֆուտբոլում:

Դու խաղացել ես աշխարհի երեք լավագույն առաջնություններում և խփել ավելի քան 90 գոլ: Ելույթ ես ունեցել այդ թվում «Ալավեսում»: Իսկ մեր թիմ ես վերադառնում մեզ համար շատ հոգեհարազատ ակումբից՝ «Էսպանյոլից»:

Խոսելու. «Ելույթիս տեքստը գրել եմ թղթի վրա, քանի որ չափից դուրս հուզումնալից օր է: Ես այս օրվա մասին երազել եմ հեռանալուցս ի վեր, և շատ հուզված եմ: Շնորհակալ եմ Ֆլորենտինոյին, Խոսե Անխել Սանչեսին և Անչելոտիին՝ վստահության համար: Այս խորհրդանշանը կրծքին կրելն ամենամեծ պատիվն է, որը կարող է ֆուտբոլիստն ունենալ: Hala Madrid»: