ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում արդեն կարելի է քվեարկել շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի համար:
Հավակնորդների ցանկում 4 խաղացող է հայտնվել.
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն «Ռեալի» դեմ խաղում մեծ ծավալի աշխատանք կատարեց՝ գրանցելով փոխանցումների 86% ճշգրտություն:
«Սերուցքայինների» հարձակվող Կարիմ Բենզեման փայլուն հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն գոլի հեղինակ դարձավ ՊՍԺ-ի դեմ կիսաեզրափակչում:
Փարիզյան ակումբի վինգեր Անխել դի Մարիան գոլային փոխանցում կատարեց անգլիական թիմի դեմ խաղում:
Քվեարկելու համար անցեք հետևյալ հղմամբ.
Fanat, Realmadrid.am