Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ կայացած «Էլ Կլասիկոն» հոբելյանական էր «Ռեալի» ֆուտբոլիստներ Վինիսիուսի, Լուկա Մոդրիչի և գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար:
Բրազիլացին 150-րդ հաղթանակը տոնեց «Արքայական ակումբի» մարզաշապիկով, իտալացի մասնագետը կարող է հպարտանալ թիմի ղեկին անցկացրած 250 խաղով, իսկ խորվաթ կիսապաշտպանը՝ 500:
Անչելոտին այդ ցուցանիշով զիջում է միայն Զինեդին Զիդանին (263) ու Մունոսին (605):
Fanat, Realmadrid.am