Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Չելսիի» դարպասը գրավելուց հետո «Ռեալի» ռմբարկու Կարիմ Բենզեման մրցաշարում խփած գոլերի թվով հավասարվեց լեգենդար Ռաուլին:
Թե իսպանացին, թե ֆրանսիացին 71 գոլ են հեղինակել Չեմպիոնների լիգայում:
Հատկանշական է, որ Բենզեմայի գոլերից ոչ մեկը չի խփվել 11-մետրանոց հարվածով:
Առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է (134), երկրորդ տեղում Լիոնել Մեսսին է (120), իսկ լավագույն եռյակը եզրափակում Ռոբերտ Լևանդովսկին (73):
Fanat, Realmadrid.am