Goal-ի փոխանցմամբ, Կիլիան Մբապեն պատրաստվում է անշարժ գույք ձեռք բերել Մադրիդում։ «ՊՍԺ»-ի հետ բանակցությունների ամենաթեժ փուլում ֆրանսիացին, կարծես թե, իր կարիերայի շարունակության նոր տարբերակներ է դիտարկում։
Եթե ֆրանսիական ակումբը չկարողանա վերջնական համաձայնության հասնել Մբապեի հետ նոր պայմանագրի հարցում, ապա նրանք ստիպված են լինելու բանակցություններ սկսել այլ ակումբների հետ երիտասարդ հարձակվողի տրանսֆերի շուրջ, այլապես 2022-ին Մբապեն կարող է հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով։
Երեկ Ֆլորենտինո Պերեսը անձամբ ակնարկեց, որ ամռանը «Ռեալը» թոփ տրանսֆեր է նախապատրաստում։
Նախագահը գիտի, որ ակումբում հիմա ֆինանսական բարդ ժամանակներ են, սակայն նշեց նաև, որ 2000 թվականին նույնպես «Ռեալը» նման իրավիճակում էր, բայց կարողացավ ձեռք բերել Ֆիգուին։
Los Merengues, Realmadrid.am