Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն հայտնվել է «Չելսիի» դիտակետում։
Marca-ի փոխանցմամբ, անգլիական ակումբը մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերում 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ և արդեն իսկ հանդիպում է նախատեսել նրա գործակալի հետ։
Սակայն նշվում է նաև, որ Միլիտաոն ցանկություն չունի հեռանալ «Ռեալից», քանի որ իրեն լավ է զգում «Արքայական» ակումբում, և բացի այդ նրան դուր է գալիս Կարլո Անչելոտիի հետ աշխատանքը։ Էդերը չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը ԱԱ 2020-ից առաջ։
Los Merengues, Realmadrid.am