Իսպանացի լրագրող Ալվարո Մոնտերոյի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» Էդեն Ազարի տրանսֆերի համար որևէ առաջարկ չի ստացել։
«Որքանով ինձ է հայտնի, «Ռեալը» որևէ առաջարկ չի ստացել Ազարի տրանսֆերի համար, սակայն եթե դա տեղի ունենա, կա մեծ խնդիր. Ազարը ցանկանում է մնալ «Ռեալում»։
Սա նրա երրորդ մրցաշրջանն է «Ռեալում», բայց վնասվածքները այդպես էլ թույլ չտվեցին նրան ցույց տալ այն մաքսիմումը, որը բոլորը տեսել են նրա՝ «Չելսիում» հանդես գալու տարիներին։ Նա ցանկանում է վերջին հնարավորությունը ստանալ «Ռեալում». Sky Sports-ի հետ զրույցի ընթացքում նշել է Մոնտերոն։
Լուրեր էին պտտվում, որ Ազարը կարող է հեռանալ «Արքայական» ակումբից արդեն այս ձմռանը։
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին «Ռեալի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am