Սուպերլիգան պլանավորում է օգուտ բերել երկրպագուներին ու ամբողջ ֆուտբոլին:
The Guardian-ը Սուպերլիգայի նոր կայքում փակ կոդով ու չհրապարակված փաստաթուղթ է գտել, որը արդարացնում է ֆուտբոլում սպասվող հեղափոխական փոփոխությունները:
Այնտեղ նշվում է, որ ակումբները մնալու են ազգային առաջնություներում, իսկ նոր լիգան ապահովելու է կայուն և մրցունակ պայքար «ակումբային բուրգում», իսկ դրանում գտնվող ոչ մեծ թիմերին վճարվող գումարները ավելանալու են մոտ 3 անգամ:
Փաստաթղթի հիմնական ուղերձն այն է, որ 12 ակումբները այլ ելք չեն ունեցել՝ հաշվի առնելով ֆինանսական դժվարությունները, որոնք էլ բազմապատկվել են կորոնավիրուսի պատճառով:
Սուպերլիգայի ստեղծման հիմքում 4 սկզբունք է ընկած.
1. Արդարացնել երկրպագուների սպասելիքները, նրանց տալ լավագույն ֆուտբոլը՝ միևնույն ժամանակ ապահովելով թիմերի ընտրման պրոցեսն ու սպորտային սկզբունքը:
2. Կայունություն և համերաշխություն. տոմսերի մատչելի գներ և գումարների վճարման բրգաձև համակարգ, որը 3 անգամ գերազանցելու է եվրագավաթների ներկայիս գումարները:
3. Հավատարմություն՝ ազգային առաջնություններին. Սուպերլիգան հիմնվելու է ուժեղ ներքին առաջնությունների վրա, և յուրաքանչյուր շաբաթ սովորականի նման մրցելու ենք մեր երկրների մրցաշարերում:
4. Պատրաստ լինել փոփոխություններին. գտնում ենք, որ լինելու է ամենադինամիկ սպորտային լիգան: Հնարավոր է լինելու կյանքի կոչել նոր մտքեր, որոնցից մեկը կարող է լինել, օրինակ, խաղից դուրս վիճակի՝ ավտոմատ արձանագրման համակարգը:
Fanat, Realmadrid.am